National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.03.2024
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
1 / 8

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մարտի 5-ին հանդիպել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ:

«Միջազգային կառույցների անցկացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցներում նշվում է, որ մեդիա ոլորտը Հայաստանում շատ բեւեռացված է»,- ասել է Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով երկրի մեդիա ոլորտին վերաբերող հարցերին: Նա նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո խոսքի ազատությունը Հայաստանում առաջադիմել է:

Պատգամավորի խոսքով մեդիա ոլորտի բեւեռացման պատճառներից է նաեւ լրատվամիջոցի ֆինանսական ազատություն չունենալը. թերզարգացած է գովազդի շուկան եւ այդ ամենը հանգեցնում է պատվեր կատարելուն:  Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ լրատվամիջոցը պետք է անաչառ լրատվություն մատուցի, պետք է տեղեկատվությունը նախ ուսումնասիրվի, հետո ներկայացվի օբյեկտիվ փաստ: Պատգամավորը հավելել է, որ շատ լրատվամիջոցներ գործում են այս կամ այն քաղաքական  կուսակցությունների պատվերով: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է նաեւ կուսակցական մեդիա:

Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է առաջին ընթերցմամբ ընդունված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով հնարավոր կլինի կարգավորել դաշտը եւ միաժամանակ  չսահմանափակել խոսքի ազատությունը:

Ապագա դիվանագետները պատգամավորի հետ զրուցել են նաեւ մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am